Ռենատա Լետվինովան նշել է ծննդյան 59-ամյակը

16:28 • 12.01.26

Ռենատա Լետվինովան հունվարի 12-ին դարձել է 59 տարեկան: Նա սոցիալական ցանցերում ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում օրը։ Իր տելեգրամյան ալիքում դերասանուհին տեսանյութ է հրապարակել լեռնային տնակում իր արձակուրդից: 

«Երիտասարդությանս տարիներին ինչ-որ տեղ կարդացի մարդկային մեկ այլ սարսափելի մեղքի՝ մինչև 60 տարեկան ապրելու մասին», - տեսանյութը մակագրել է Լիտվինովան։

Նրա մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Զեմֆիրան նույնպես շնորհավորել է նրան սոցիալական ցանցերում՝ «Շնորհավոր տարեդարձդ, Ռենատա»,- գրել է նա ու հրապարակել Լետվինովայի լուսանկարը:

Ռենատա Լետվինովան նշել է ծննդյան 59-ամյակը