Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է․ դերասանուհու վիճակը ծանր է

10:29 • 17.01.26

 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Լրատվամիջոցը զրուցել է Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասել է. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։ 

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում, երկար լռությունից հետո Զառա Արամյանը խոսել էր առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի ու եթերում չլինելու պատճառների մասին:

«Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով:

Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերող ու տարբեր հետաքրքիր հարցերի»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Արամյանն ու նշեց, որ բավական երկար ժամանակ՝ մոտ 2 տարի եթերում չէ:

Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է․ դերասանուհու վիճակը ծանր է