«Միշտ երազել եմ աղջիկ ունենալու մասին, բայց տղա եմ ունենալու ու անհամբեր սպասում ենք իրեն». Լիլիթ Սարգսյան

13:57 • 19.01.26

Ինչպես արդեն հայտնել էինք, դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է իր առաջնեկին: Tert.am Life-ի հետ զրույցում նա անկեղծացել է իր զգացողություններով ու տրամադրել իր առաջին լուսանկարները հղիության շրջանից:

«Այս շրջանը լի է նոր, խառը, երբեմն տարօրինակ, անսպասելի, երբեմն շատ խաղաղ զգացողություններով։ Փորձում եմ դրանք ընդունել առանց շտապելու, լսել ինձ, ապրել յուրաքանչյուր օրը ավելի հանգիստ ու խորը շնորհակալությամբ, քանը որ աշխարհի ամենահրաշալի փուլում եմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Լիլիթը:

Դերասանուհին նշեց, որ միշտ երազել է աղջիկ ունենալու մասին. «Բայց հենց իմացա, որ երեխայի եմ սպասում վստահ էի, որ տղա եմ ունենալու, և տղա եմ ունենալու ու անհամբերությամբ իրեն ենք սպասում»: 

Դերասանուհին այս ընթացքում աշխատում է, դադար չի վերցրել և չի էլ պատրաստվում.

«Աշխաատում եմ ու աշխատելու եմ ինչքան հնարավոր լինի այս ընթացքում: Անգամ շատ բարդ նկարահանումներ եմ ունեցել գեղարվըստական ֆիլմում:
«Բարի լույս» ծրագիրը վարում եմ ու բացարձակ ոչինչ չի խանգարում:
Հուսով եմ, որ ամեն ինչ շատ լավ կընթանա ու ես շատ արագ կվերադառնամ աշխատանքի»,- նշեց Լիլիթ Սարգսյանը:

 

«Միշտ երազել եմ աղջիկ ունենալու մասին, բայց տղա եմ ունենալու ու անհամբեր սպասում ենք իրեն». Լիլիթ Սարգսյան