«12 աստիճան սառնամանիքին և շատ մեծ դժվարությամբ, բայց ստացանք այն ինչ պատկերացնում էի». Մոնիկա Նազարյանը նշում է 32-ամյակը

13:34 • 22.01.26

«Այսօր իմ տարեդարձն է, 32 տարեական: 
Ուզում եմ այս օրը սկսել շնորհակալությամբ։ Սրտիս ամբողջ խորքից շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին՝ ձեր մեծ սիրո համար։ Խոնարհ շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ անսահման սիրո, միշտ կողքիս լինելու համար։ Եվ ամենից առաջ՝ շնորհակալ եմ Աստծուն՝ կյանքի պարգևի, անցած ճանապարհի, փորձությունների ու օրհնությունների համար, որոնք ինձ դարձրել են այն, ինչ այսօր կամ։ 
Տեսագրությունը նկարահանել ենք Դնեպր գետի սառույցի վրա
-12 աստիճան սառնամանիքին և շատ մեծ դժվարությամբ, բայց ստացանք այն ինչ պատկերացնում էի»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհի Մոնիկա Նազարյանը: 

«12 աստիճան սառնամանիքին և շատ մեծ դժվարությամբ, բայց ստացանք այն ինչ պատկերացնում էի». Մոնիկա Նազարյանը նշում է 32-ամյակը