«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. Սև Օհանյանի «Մեղսավորները» ֆիլմը ռեկորդ է սահմանել
98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին, իսկ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է «Օսկար»-ի անվանակարգերը:
«Մեղսավորներ» ֆիլմի համար ռեկորդային 16 անվանակարգերով հրապարակվել է 2026 թվականի Օսկարի անվանակարգերի ցանկը: «Մեղսավորները» ֆիլմը, որի պորդյուսերներից մեկը հայազգի Սև Օհանյանն է, միանգամից 16 անվանակարգում է առաջադրվել:
2-րդը «Պայքարը պայքարից հետո» ֆիլմն է՝ 13 նոմինացիայով, այդ թվում՝ լավագույն ֆիլմ անվանակարգում:
«Համնետ» ֆիլմը, որ «Ոսկե գլոբուս»-ում ճանաչվեց «Լավագույն ֆիլմ», առաջադրվել է նույն անվանակարգում:
Լավագույն դերասան անվանակարգում հավակնորդներն են Թիմոթի Շալամեն («Մարտի Մագնիֆիկենտ»), Լեոնարդո ԴիԿապրիոն («Մարտ առ մարտ»), Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորները») և Վագներ Մոուրան («Գաղտնի գործակալը»)։
Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցում են Ջեսի Բաքլին («Համնեթ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կհարվածեի, եթե կարողանայի»), Քեյթ Հադսոնը («Նրանց երազանքների մեղեդին»), Ռենատե Ռեյնսվեն («Զգացմունքային արժեք») և Էմմա Սթոունը («Բուգոնիա»)։
Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում առաջադրված են Բենիսիո Դել Տորոն («Մարտ առ մարտ»), Ջեյքոբ Էլորդին («Ֆրանկենշտեյն»), Դելրոյ Լինդոն («Մեղավորները»), Շոն Փենը («Մարտ առ մարտ») և Ստելան Սկարսգարդը («Զգացմունքային արժեք»)։ Միևնույն ժամանակ, Փոլ Մեսկալը չառաջադրվեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ չնայած համարվում էր «Համնեթ» ֆիլմում իր դերի համար գլխավոր հավակնորդ։















