«Ծննդյան օրը պարզապես թվերի փոփոխություն չէ ,այն կանգառ է՝ հիշելու, զգալու ու գնահատելու». Անի Երանյան
«Ծննդյան օրը պարզապես թվերի փոփոխություն չէ ,այն կանգառ է՝ հիշելու, զգալու ու գնահատելու։ Ձեր խոսքերն ու մաղթանքները հիշեցրին, որ ամենաթանկը ժամանակն է, որը նվիրում ենք միմյանց, և սերը՝ որը չենք խնայում։
Կյանքը մեզ չի տալիս ամեն ինչ միանգամից, բայց տալիս է մարդկանց, որոնց ներկայությունն արդեն իսկ պատասխան է շատ հարցերի։ Այս օրը ես շնորհակալ եմ հենց դրա համար։ Թող յուրաքանչյուր մաղթանք դառնա ճանապարհ, յուրաքանչյուր հիշողություն՝ լույս, իսկ շնորհակալությունը՝ իմ լուռ աղոթքը ձեզ համար:
Շնորհակալ եմ, որ կաք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի Անի Երանյանը։
Հիշեցնենք՝ օրերս Անին նշել է ծննդյան 35-ամյակը:











