«Ինձ համար շատ կարևոր է հարգանքի տուրք մատուցել Կոմիտասի նման մեծությանը»․ Իբրահիմ Մաալուֆ
Աշխարհահռչակ լիբանանցի ջազ երաժիշտ Իբրահիմ Մաալուֆը «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում համերգային ծրագրով հուլիսի 15-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա հայ հանդիսատեսի առաջ։
«Փառատոնն այն մասին է, որ տարբեր մասնագիտությունների մարդիկ՝ կինոկոմպազիտորներ, ռեժիսորներ, արտիստներ հավաքվում են մեկ հարկի տակ և դա իսկական տոն է դառնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց կինոկոմպոզիտորն, ով «Ոսկե ծիրան 2026»-ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամ է։
Իբրահիմ Մաալուֆը ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ Նա երկու անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակի, իսկ 2017-ին արժանացել ֆրանսիական Սեզար մրցանակի «Սիբիրյան անտառներում» ֆիլմի երաժշտության համար։

«Իմ մշակույթի մի մասն է որպես կոմպոզիտոր գնալ և հարգանքի տուրք մատուցել Կոմիտասի նման մեծությանը և սա ինձ համար շատ կարևոր է»,- փառատոնի բացման ժամանակ ասաց Իբրահիմ Մաալուֆն, ով կայցելի Կոմիտասի թանգարան։
Խոսելով Երևանում սպասվող համերգի մասին, նա նշեց, որ առաջին անգամ է Հայսատանում և առաջին անգամ է ելույթ ունենալու հայ հանդիսատեսի համար, ինչի համար շատ ուրախ է։ «Մեծ երջանկություն է ինձ համար, երբ առաջին անգամ հանդիպելու եմ հայ հանդիսատեսի հետ»,- ընդգծեց նա։











