«Մոտ 6 տարի երազել եմ, մեծ պատիվ ու անսահման հուզում է ինձ համար ձեզ հետ կիսվել այս առանձնահատուկ ծրագրով». Սիպիլը՝ նոր տեսահոլովակի մասին
Պոլսահայ երգչուհի Սիպիլը նոր տեսահոլովակ է ներկայացրել` «Արորն Ու Տատրակը»:
«Մոտ 6 տարի երազել եմ, մեծ պատիվ ու անսահման հուզում է ինձ համար վերջապես ձեզ հետ կիսվել այս առանձնահատուկ ծրագրով։
Կան ձայներ, որոնք միայն պատմությանը չեն, այլ՝ հավիտենությանն են պատկանում»,- ինստագրամյան իր էջում անկեղծացել է երգչուհին։
Նախագիծը միավորում է Կոմիտասի պատմական ժառանգությունն ու ժամանակակից երաժշտական մեկնաբանությունը։











