Ադրիանա Լիման անճանաչելիորեն նիհարել է․ մոդելի նոր տեսքը քննարկվում է համացանցում (լուսանկարներ)
Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիմայի նոր տեսանյութը քննարկումների առիթ է դարձել։ 45-ամյա մոդելը Փարիզում մասնակցել է Revolve նորաձևության ապրանքանիշի երեկույթին՝ ներկայանալով սև կաշվե բաճկոնով և սրածայր կոշիկներով։Այս մասին գրում է Lenta-ն։
Համացանցում օգտատերերից շատերը ուշադրություն են դարձրել նրա արտաքին փոփոխությանը՝ մասնավորապես կազմվածքի շրջանում։ Տեսանյութի մեկնաբանություններում նրանք տարբեր կարծիքներ են հայտնել՝ նշելով, որ մոդելը գնալով ավելի է նիհարում։


Ադրիանա Լիման հայտնի է որպես Victoria’s Secret-ի մոդելներից մեկը, 2024 թվականին վերադարձել է Փարիզի նորաձևության ցուցադրություններին և վեց տարվա դադարից հետո կրկին սկսել է համագործակցել Victoria’s Secret-ի հետ։ 2022 թվականին երրորդ երեխայի ծնվելուց հետո մոդելը ենթարկվել էր իր արտաքինի վերաբերյալ քննադատության։
Լիման այդ ժամանակ հրապարակավ խոսել էր մայրությունից հետո մարմնի փոփոխությունների մասին՝ կոչ անելով չքննադատել կանանց արտաքին փոփոխությունները։ Հետագայում նա սկսել է ինտենսիվ մարզվել, զբաղվել բռնցքամարտով և ուժային վարժություններով։









