BTS-ը ռեկորդային արդյունք է գրանցել․ շրջագայության հասույթը մոտենում է 1 միլիարդ դոլարի

11:56 • 02.10.26

BTS-ը դարձել է առաջին փոփ խումբը, որի «Arirang» համաշխարհային շրջագայության տոմսերի վաճառքից ստացված ընդհանուր հասույթը գերազանցել է 500 միլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է Billboard-ը։

BTS-ը դարձել է խմբերի շարքում յոթերորդը, որը հատել է 500 միլիոն դոլարի սահմանը։ Ռեկորդային ցուցանիշին մեծապես նպաստել են օգոստոսին տեղի ունեցած համերգները։ Այդ ամսվա ընթացքում BTS-ը 12 համերգ է անցկացրել՝ ընդհանուր մոտ 800 հազար հանդիսատեսի համար։

Տոմսերի վաճառքից խումբը ստացել է 171,7 միլիոն դոլար։ Օգոստոս ամսվա արդյունքով BTS-ը հինգերորդ անգամ գլխավորել է Billboard-ի «Top Tours» ամսական վարկանիշը։ Այս ցուցանիշով խումբը զիջում է Bad Bunny-ին, որը վարկանիշը գլխավորել է 10 անգամ, ինչպես նաև Beyoncé-ին, Coldplay-ին և Elton John-ին, որոնք առաջին հորիզոնականում հայտնվել են յոթական անգամ։

Օգոստոսին BTS-ի գրանցած 171,7 միլիոն դոլարի հասույթը Billboard Boxscore-ի պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Առաջատարը շարունակում է մնալ Beyoncé-ի՝ 2023 թվականի օգոստոսին գրանցած արդյունքը։ BTS-ի «Arirang» շրջագայության շրջանակում դեռ նախատեսված է մոտ 40 համերգ։ Billboard-ի կանխատեսմամբ՝ շրջագայության ընդհանուր հասույթը կարող է հասնել 1 միլիարդ դոլարի։