Փիթ Դևիդսոնը՝ Քիմ Քարդաշյանի հետ հարաբերությունների և հանրային ուշադրության մասին (լուսանկար)
Դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնը Variety-ին տված հարցազրույցում խոսել է Քիմ Քարդաշյանի հետ նախկին հարաբերությունների և այն ժամանակահատվածի մասին, երբ նրանց անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում էր։Այս մասին գրում է USA Today-ը։
32-ամյա Դևիդսոնը կատակով իրեն անվանել է Քարդաշյանների հետ հարաբերություններ ունեցած հաջողակներից մեկը։ Կատակերգուի խոսքով՝ իրեն գրավել է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անմիջականությունը։ Նա նշել է, որ դեռ հարաբերությունների սկզբում իրենք անկեղծորեն խոսել են այն մասին, թե ինչպիսի հանրային ուշադրության կարող է բախվել։
Նա ընդգծել է, որ Քարդաշյանը իրեն երբեք չի ստիպել անել այն, ինչին ինքը պատրաստ չէր։ Սակայն մշտական հետապնդումը, անվտանգության աշխատակիցների ներկայությունը և ամեն քայլը վերահսկելու զգացողությունը նրա համար դժվար էին։
Դևիդսոնի խոսքով՝ այդ ամենը հատկապես դժվար էր այն շրջանում, երբ նա անձնական խնդիրների և թմրшնյութերի օգտագործման հետ կապված խնդիրներ էր ունենում։ «Քիմի շատ եմ սիրում և գիտեի, թե ուր եմ գնում»,- ասել է կատակերգուն՝ նշելով, որ շարունակում է նրա հետ լավ հարաբերություններ պահպանել։









