Էդի Մերֆին վերադառնում է էկրաններ․ հայտնի է նրա նոր նախագիծը
Էդդի Մերֆին վերադառնում է հեռուստատեսություն, և այս վերադարձը մեծ է լինելու։ Ինչպես հայտնում է Variety-ն, կատակերգության լեգենդը գլխավոր դեր կստանձնի «The Chairman» նոր հեռուստասերիալում, որն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել Հոլիվուդում։
Սերիալի ստեղծողը «Mad Men»-ի հեղինակ Մեթյու Վայներն է։ «The Chairman»-ի սյուժեի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Հայտնի չէ նաև, թե ինչ կերպար է մարմնավորելու Մերֆին և ինչ պատմության կենտրոնում է հայտնվելու նրա հերոսը։

Նախագծի արտադրությամբ կզբաղվեն Universal Television-ը և 101 Studios-ը, որը ղեկավարում է «Yellowstone»-ի գործադիր պրոդյուսեր Դեյվիդ Գլասերը։ Մերֆին և Վայները նախագծում հանդես են գալիս նաև որպես պրոդյուսերներ։
Այս պահին «The Chairman»-ը դեռ մշակման փուլում է և պաշտոնապես սերիալային պատվեր չի ստացել։ Եթե նախագիծը հաստատվի, այն կդառնա Մերֆիի առաջին live-action սցենարային հեռուստասերիալը։









