Լեոնարդո ԴիԿապրիոն ընկերուհու հետ մեկնել է Հավայան կղզիներ՝ ընկերոջ նախկին կնոջ հարսանիքին

16:27 • 13.10.26

Լեոնարդո ԴիԿապրիոյին և նրա ընկերուհուն՝ իտալացի մոդել Վիտորիա Չերետիին, նկատել են Հավայան կղզիների լողափերից մեկում։

Զույգը հանգստանում էր աստղային ընկերների հետ՝ նախքան դերասանի մտերիմ ընկեր Թոբի Մագուայրի նախկին կնոջ՝ Ջենիֆեր Մեյերի հարսանիքը։ Այս մասին գրում է The Sun-ը։

«Տիտանիկ»-ի 51-ամյա աստղը լողափում էր, իսկ 28-ամյա Չերետին նրա կողքին էր։ Նրանց ընկերակցում էին նաև Թոբի Մագուայրը, Քորթնի Քոքսը և Քեյթ Հադսոնը։

Տեղի ունեցած հարսանիքի ամենաանսպասելի դրվագներից մեկն այն էր, որ հենց Մագուայրն էր վարում իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Մեյերի և միլիարդատեր Ջեֆ Օգունլեսիի ամուսնության արարողությունը։

Մագուայրն ու Մեյերն ամուսնացել էին 2007 թվականին, իսկ 2016-ին բաժանվել։ Նրանց ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվել է միայն այս տարվա սկզբին։