20 տարվա դադարից հետո Բրիթնի Սփիրսն առաջին անգամ երգ է թողարկել (տեսանյութ)

15:04 • 12.10.26

Բրիթնի Սփիրսը հրապարակել է «She’ll Never Be Me» երգը, որը ձայնագրվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ երգչուհու և նրա նախկին սիրեցյալի՝ Ջասթին Թիմբերլեյքի մասնակցությամբ։Այս մասին գրում է Independent-ը։

44-ամյա երգչուհին երգը ներկայացրել է իր «Britney» ալբոմի 25-ամյակին նվիրված ընդլայնված տարբերակի թողարկմանն ընդառաջ։ Ալբոմի հոբելյանական հրատարակությունը նախատեսված է նոյեմբերի 6-ին։

2001 թվականին ձայնագրված երգը համատեղ գրել են Սփիրսը, Թիմբերլեյքը և ևս երկու հեղինակ։ Երգում Սփիրսը երգում է նախկին սիրեցյալի և իրեն նմանակող կնոջ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող փոխարինել իրեն։ Թեև երգչուհին դեռ չի մեկնաբանել երգի հրապարակումը, նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվել է, որ մինչև հոբելյանական ալբոմի թողարկումը երկրպագուներին ամեն շաբաթ նոր անակնկալներ են սպասվում։

«She’ll Never Be Me»-ն այն հինգ ստեղծագործություններից առաջինն է, որոնք առաջին անգամ ներառվելու են «Britney» ալբոմի ընդլայնված տարբերակում։ Սփիրսի և Թիմբերլեյքի հարաբերությունները սկսվել էին 1999 թվականին և ավարտվել 2002-ին։ Նրանք առաջին անգամ հանդիպել էին «The Mickey Mouse Club» հեռուստաշոուի նկարահանման հրապարակում՝ 1990-ականներին։