«Էս երբ դարձաք՝ «բրատան, պրիվետ»». Դավիթ Հակոբյան

11:10 • 22.11.24

«Մարդիկ շատ են երկրից հեռացած: Հսկայական մաս ազգանուններն են փոխել, ամաչում են, որ իրենք հայ են: Իրենց տղաների, աղջիկների անունները ուրիշ ձև են հնչեցնում, դա թրենդի մեջ չէ: Զարմանում են օտար լեզվով՝ «վա՜ու...», մոռանում են, որ դրա արմատը «վայ»-ն է:

Մի տեսակ ամաչում ենք, որ  մենք այս տեսակ ենք: Մենք ուզում ենք եվրոպացի լինել, ռուս լինել:

Ընկերոջս հետ կապս խզել եմ այն պատճառով, որ 1 ամիս չկար, գնաց Ռուսաստան, զանգեց, ասաց՝ «պրիվետ, բրատան...»: Դպրոցում կարգին ռուսերեն էլ չէր կարողանում սովորել: Էս երբ դարձաք՝ «բրատան, պրիվետ»:

Բարևի մեջ կյանք կա, բարի արև կա», -« 3-րդ մուտք» հաղորդաշարի շրջանակներում ասել է բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը:

«Էս երբ դարձաք՝ «բրատան, պրիվետ»». Դավիթ Հակոբյան