Դերասանուհի Էվելինա Շահիրյանը նշել է ծննդյան 26-ամյակը

11:06 • 27.01.25

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը երեկ՝ հունվարի 26-ին նշել է ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ամուսինը՝ Հովհաննես Ղազարյանը անակնկալ մատուցում իրեն: 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Tert.am Life-ը զրուցել էր դերասանուհու հետ:

«Դանին ծնվեց ու մեր բոլորի կյանքը լույսով լցրեց: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե մայրությունը ինչ հրաշք երևույթ է: Ես ունեմ փոքր հրաշք ու դա ամենաերջանիկն է ինձ դարձնում: Առաջին օրերին նայում էի Դանիին ու հավատս չէր գալիս, որ ինքն իմն է: Անընդհատ նրան գրկում էի ու լացում»,- մեզ հետ զրույցում պատմել էր Էվելինան:

 

 

 

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը նշել է ծննդյան 26-ամյակը