Էմմա Սապունջյանի Փարիզում հայտնվելու երազանքն ու ամուսնության անակնկալ առաջարկը

10:28 • 17.03.25

Դերասանուհի Էմմա Սապունջյանը սիրելիի հետ մեկնել է Փարիզ, որտեղ Էյֆելյան աշտարակի ֆոնին սիրելին նրան անականկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել: 

Դերասանուհին այդ տեսանյութը տարածել է իր ինստագրամյան էջում ու կիսվել անակնկալ նորությամբ:

«Կներեք, բայց ես ինչքան նկար ունեմ Փարիզից հրապարակելու եմ, որովհետև Փարիզում հայտնվելը իմ ամենամեծ երազանքն էր:

Դե էլ չասեմ, թե երեկ ինչ օր եմ ունեցել, դա նախորդ հրապարակումիցս կարծում եմ արդեն բոլորդ հասկացել եք»,- փարիզյան լուսանկարներին կից գրել է Էմմա Սապունջյանը: 

 

Էմմա Սապունջյանի Փարիզում հայտնվելու երազանքն ու ամուսնության անակնկալ առաջարկը