«Միսս Աշխարհ» մրցույթի 108 մասնակիցներ հանդիպել են 200 որբ երեխաների հետ, որոնցից շատերը տեսողության խնդիրներ ունեն

16:31 • 29.05.25

Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը:

«Միսս Աշխարհ» մրցույթի 108 մասնակիցներ երեկ մասնակցել են բարեգործական միջոցառման, հանդիպելով՝ ավելի քան 200 որբ երեխաների հետ, որոնցից շատերը տեսողության խնդիրներ ունեն կամ ապրում են ՄԻԱՎ-ով։ Բժիշկ Ռամա Կրիշնայի գլխավորությամբ մեկնարկել է 12-ամսյա հովանավորչական ծրագիր՝ այս երեխաներին աջակցելու համար: 

«Օր, որը հավերժ կմնա այս երեխաների և «Միսս Աշխարհ» մրցույթի մասնակիցների սրտերում, ովքեր այն կիսեցին նրանց հետ։ Սիրո, կապի և նպատակի պահեր, որոնք երբեք չեն մոռացվի»,- գրառումը հրապարակված է «Միսս Աշխարհ» մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում: 

«Միսս Աշխարհ» մրցույթի 108 մասնակիցներ հանդիպել են 200 որբ երեխաների հետ, որոնցից շատերը տեսողության խնդիրներ ունեն