«Դու այնքան ուրախություն և հպարտություն ես բերել մեր կյանք, որ բառերով չեմ կարող նկարագրել». Օսվալդո Ռիոսը շնորհավորել է որդու 16-ամյակը (տեսանյութ)
«Կասսանդրա» և«Բլանկոյի այրին» սերիալներից հայտնի 64-ամյա դերասան Օսվալդո Ռիոսն Ինստագրամում որդու հետ տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան 16-ամյակը:
«16 տարի առաջ, այս օրը ծնվեց իմ կրտսեր որդին՝ Ալեսանդրո Գաբրիել Ռիոս-Ռոսսոն։
Սիրելի՛ որդի, շնորհակալ եմ Աստծուն, որ դու հրաշալի որդի ես և հիանալի եղբայր, երիտասարդ, ով կենտրոնացած է սպորտի, ուսման, ընտանիքի, աշխատանքի և ընկերների վրա։
Քո ծնվելուց ի վեր դու այնքան ուրախություն և հպարտություն ես բերել մեր կյանք, որ բառերով չեմ կարող նկարագրել:
Այսօր՝ քո ծննդյան օրը, մաղթում եմ քեզ աշխարհի ողջ երջանկությունը՝ լի խաղաղությամբ, սիրով, առողջությամբ, ներդաշնակությամբ և բարգավաճմամբ։ Բայց ամենից առաջ՝ շատ իմաստություն, որպեսզի միշտ կարողանաս գնահատել բոլոր անսահման օրհնությունները, որոնք Աստված տալիս է քեզ ամեն օր։
Շնորհավոր ծնունդդ, իմ թագավոր: Սիրում եմ քեզ»,- գրել է դերասանը:
Օսվալդոն սոցցանցերի իր էջերում հաճախ է հրապարակումներ անում որդու՝ Ալեսանդրո Ռիոսի հետ ու պատմում իրենց մտերմիկ կապի մասին:
Հիշեցնենք, որ Ռիոսն իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր իր հայկական արմատների մասին:











