Պավել Պրիլուչնիի աներոջ՝ Արշակ Բրուտյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Պավել Պրիլուչնիի աներոջ, դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հոր՝ Արշակ Բրուտյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ կալանք Ռուսաստանում ձերբակալման պահից կամ արտահանձնում։
Հիշեցնենք, որ դերասան Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են 2022 թվականի օգոստոսին։ Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում։ Դերասանները ծանոթացել են «Վանդակում» ֆիլմի նկարահանման հրապարակում։

























