Ելենա Արշակյանի ծննդյան տարեդարձն ու մանկության դրվագները
Ռեժիսոր Ելենա Արշակյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա իր ինստագրամյան էջում կիսվել է մանկության լուսանկարով, որին կից գրառում է արել. «Մեծացանք: Շնորհավոր իմ ծնունդը։ Տեսար, որ ամեն ինչ էլ կարողացար։ Ու ամենակարևորը՝ չչարացար»:
Ռեժիսորին շնորհավորել է նաև դերասանուհի Անի Երանյանն ու համատեղ լուսանկար հրապարակել: «Ես երջանիկ եմ, որ միասին կարողացել ենք տարիների ընթացքում լինել օրինակ իսկական ընկերության»,- լուսանկարին կից գրել է Անին:
Ավելի վաղ Tert.am Life-ն անդրադարձել էր Ելենա Արշակյանի մանկության դրվագներին, պարզել նրա մանկության վախերը, ամենավառ հուշերն ու բացահայտել վատ վարքի համար դպրոցում ծնող կանչելու պատմությանը:














