«Եթե սերը սրտումդ է` ուր էլ գնաս` սիրո մայրաքաղաք կգտնես». Մերի Ներսիսյանի և Գոռ Պետրոսյանի ֆոտոշարքը Փարիզից

14:34 • 14.07.25

Հաղորդավար Մերի Ներսիսյանն ու պրոդյուսեր Գոռ Պետրոսյանը ճամփորդում են Փարիզում: Մերին Ինստագրամում Փարիզից ֆոտոշարք է հրապարակել և կիսվել էմոցիաներով.  

«Ասում են` Փարիզը սիրո մայրաքաղաքն է: Համաձայն չեմ: Եթե սերը սրտումդ է` ուր էլ գնաս` սիրո մայրաքաղաք կգտնես:

Արդյո՞ք կտեսնես ու կզգաս Փարիզի, Ամստերդամի կամ Բրուգեի գեղեցկությունը, եթե մարդն, ում կյանքի ընկեր ես կոչում չի կիսում հրճվանքդ: Կան մարդիկ, որ կարողանում են, ես չեմ կարողանում:

Դրա համար էլ ասում եմ` կապ չունի, թե որտեղ եք ֆիզիկապես, կարևոր է, թե ինչ կա ձեր սրտում»,- լուսանկարներին կից գրել է նա: 

«Եթե սերը սրտումդ է` ուր էլ գնաս` սիրո մայրաքաղաք կգտնես». Մերի Ներսիսյանի և Գոռ Պետրոսյանի ֆոտոշարքը Փարիզից