«Սիրելիների հետ սարի փեշին հաց ու պանիր ուտելը չեմ փոխի ոչ մի բանի հետ». Մերի Ներսիսյան

13:28 • 24.07.25

Հաղորդավարուհի Մերի Ներիսիսյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան հագստից լուսանկարներ է հրապարակել՝ անկեղծանալով, որ ընտանիքի հետ անցկացրած ժամանակն իր համար ամենաթանկն է: 

«Սա էլ եմ ուզում, պիտի հասցնեմ, հանկարծ հետ չմնամ, ակտուալությունս չկորցնեմ, չուշանամ, չուշացնեմ...

Կամաց-կամաց դառնում ենք միայն նվաճումների ծրագրավորած ռոբոտներ, դրա համար էլ օրը չսկսած ավարտվում է, տարին չսկսած ավարտվում է:

Էս քաոսում ինձ զգացող, հավատացող, սիրող մարդ է պահում ընտանիքս: Երեխայի պես ուրախանում եմ, երբ փախչում ենք քաղաքից ու կարևոր չի, թե ուր, կարևորը` միասին` առանց վազքի ու ինչ-որ բանից հետ մնալու վախի:

Հաստատ եմ ասում` սիրելիների հետ սարի փեշին հաց ու պանիր ուտելը չեմ փոխի ոչ մի բանի հետ: Սա է իմ ապրելու, մարդ մնալու, զգալու, ռոբոտի չվերածվելու արվեստը»,- գրել է նա: