Ջեյ Լոն նշել է ծննդյան 56-ամյակը (տեսանյութ)
Ջեյ Լոն ծննդյան տարեդարձը նշել է Անթալիայում: Նա ինստագրամյան իր էջում կիսվել է լուսանկարներով ու տեսանյութով, որին կից գրել է.
«Ի՜նչ նվեր եք դուք բոլորդ։ Շատ շնորհակալ եմ ձեր բոլոր գեղեցիկ ծննդյան շնորհավորանքների համար»:
Հիշեցնենք՝ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։ Համերգը կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:


















