Այսօր Ռաֆայել Երանոսյանի ծննդյան տարեդարձն է

14:17 • 25.07.25

Այսօր՝ հուլիսի 25-ին, դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 43-ամյա հոբելյանը: Դերասանին սոցցանցերի էջերի միջոցով շնորհավորել են նրա մտերիմներն ու գործընկերները, ինչպես նաև Կամերային թատրոնի ողջ անձնակազմը.

«Կամերային թատրոնը շնորհավորում է Ռաֆայելին, մաղթելով հետաքրքիր և վառ գործունեություն և բազում հաջողություններ»,- գրված է թատրոնի ինստագրամյան էջում:

Ծննդյան տարեդարձի առթիվ Ռաֆայել Երանոսյանը ևս հրապարակում է արել իր ինստագրամյան էջում: Նա լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Իմ ծննդյան օրն է: Դե կարող եք ցանկանալ՝ ինչ ուզում եք»: 

Այսօր Ռաֆայել Երանոսյանի ծննդյան տարեդարձն է