Բրեդ Փիթն արձագանքել է Ջենիֆեր Էնիսթոնի նոր սիրավեպի մասին լուրին
Բրեդ Փիթն արձագանքել է իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի նոր սիրավեպի մասին լուրին: 61-ամյա դերասանին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ նա «ուրախ» է, որ Ջենը նոր սիրեցյալ է գտել՝ ի դեմս հարաբերությունների մարզիչ Ջիմ Քուրթիսի: «Բրեդը անչափ ուրախ է, որ Ջենը սեր է գտել այս տղայի մեջ, ով, կարծես, լավ է վերաբերվում իրեն: Երբ դու գտնում ես ճիշտ զուգընկերոջը, խաղաղություն ես գտնում քո հոգում. «Daily Mail»-ը մեջբերում է դերասանի ընկերոջ խոսքերը: Նրա խոսքով՝ չնայած նախկին ամուսինների ամուսնալուծությունը դժվար էր երկուսի համար էլ, Բրեդը «երբեք չի կորցրել իր սերը» Ջենիֆերի նկատմամբ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 56-ամյա Ջենիֆեր Անիստոնը, ով վերջերս հաստատել է իր սիրավեպը հիպնոթերապևտ, 49-ամյա Ջիմ Քուրթիսի հետ, Closer-ին տված հարցազրույցում խոսել է իր անձնական կյանքի մասին։ «Ամենալավը սիրո համար բաց լինելն է, բայց այն չփնտրելը։ Այդպիսով դուք որևէ ճնշում չեք գործադրում իրավիճակի վրա, և եթե ամեն ինչ բնականոն է ընթանում, ապա դա հիանալի է»,- նշել էր դերասանուհին:












