«Հայկական շոուբիզնեսում այլևս մրցակցություն չկա, ոչ էլ երգեր». Գայա Արզումանյան
Հայկական շոուբիզնեսում այլևս մրցակցություն չկա, ոչ էլ երգեր, որոնք երկար կյանք կունենան. Թիվ-թվաբանության ընթացքում ասում է Գայա Արզումանյանը: Նրա համար Հայաստանի լավագույն ձայնը Ռազմիկ Ամյանն է, իսկ վատագույն հիշողությունը կապված է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի հետ. տարիներ առաջ տեղի ունեցած կոնֆլիկտը Գայան հիմա ժպիտով է հիշում: Դեմքին ժպիտ է գալիս նաև, երբ հիշում ու պատմում է տատիկի հերոսության մասին. արցախյան առաջին պատերազմի հերոսներից է, թիկունքում զինվորներին արյուն տալով է մահացել: Գայա Արզումանյանը երգում է ամենահին օրորոցայիններից մեկը, որ տատիկներից է լսել, և պատմում՝ ուզու՞մ է ամուսնանալ, թե ոչ: Պատասխանում է իրեն քննադատողներին և պատմում իր ամենածանր ու քարառատ զգեստի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:











