Աննա և Ասատուր Քալաշյանների 10 տարվա ամուր ընտանիքն ու 13 տարվա բեմական հաղթարշավը

15:55 • 28.07.25

Հուլիսի 27-ին խորեոգրաֆներ Ասատուր և Աննա Քալաշյանները նշեցին իրենց ամուսնության 10-ամյակը։ 

Այս ամառ զույգի կյանքի ևս մեկ կարևոր հոբելյան է․ բեմական գործունեության 13-րդ տարին։ Տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ արվեստի և կյանքի հանդեպ ազնիվ ու նվիրական վերաբերմունքը միշտ վերածվում է գեղեցիկ արդյունքի՝ դառնալով ոգեշնչման աղբյուր իրենց երկրպագուների ու գործընկերների համար։ Այս 13 տարիների ընթացքում զույգը ղեկավարել է «Ինտեր Դանս» համույթը, որն իր ժամանակի մեջ պարարվեստի նորարարական անսամբլ էր, հիմնադրել է «Քալաշյան պարարվեստի դպրոցը», ղեկավարել «Պարի պետական անսամբլը»:

Նրանց սրտի ամենաթանկ նվաճումը փոքրիկ Լեոն է, ով այս տարի կդառնա առաջին դասարանցի։

Աննա և Ասատուր Քալաշյանների 10 տարվա ամուր ընտանիքն ու 13 տարվա բեմական հաղթարշավը