Թոմ Քրուզին և Անա դե Արմասին միասին տեսել են Oasis խմբի համերգին
Թոմ Քրուզը և Անա դե Արմասը միասին ներկա են գտնվել Լոնդոնում կայացած Oasis խմբի համերգին։ Ենթադրյալ զույգին պատահաբար նկարահանել է DJ Goldie-ն, որը հետագայում տեսանյութը հրապարակել է Instagram-ում։
Գոլդին նկարահանում էր իրեն ընկերների հետ հանգստանալիս, բայց ամենահետաքրքիրը, ինչպես միշտ, ֆոնին էր. կադրում էին 63-ամյա Քրուզը և 37-ամյա դե Արմասը։ Նրանք ձեռք ձեռքի տված էին և ընդհանուր առմամբ երջանիկ տեսք ունեին։ Հայտնում է Spletnik ru-ն:

Ի դեպ, նկատելով աստղային զույգին, դիջեյը մոտեցել է նրանց՝ համատեղ լուսանկար խնդրելու համար, սակայն նրանք միասին չեն կեցվածք ընդունել։ Արդյունքում, լուսանկարում միայն Թոմն է եղել։

Թոմ Քրուզի և Անա դե Արմասի միջև հնարավոր սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին այս տարվա փետրվարին, երբ պապարացիները նրանց միասին լուսանկարեցին Լոնդոնի ռեստորաններից մեկում՝ Սուրբ Վալենտինի օրը: Ո՛չ Թոմը, ո՛չ էլ Անան չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները:











