«Այն տարիներին, երբ հեռախոս չկար, դուրս էինք գալիս ու ժամերով անհետանում, հիմա ես տաքսի եմ կանչում, որդուս ճանապարհում, զանգում, հարցնում՝ հասա՞ր». Մամիկոն Սիմոնյան
«Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ինձ ոչինչ չեն արգելել ու մտածում եմ՝ ինչ վտանգավոր է, որ ինձ ոչինչ չեն արգելել: Ինչեր ես կարող էի անել: Այն տարիներն էր, երբ հեռախոս չկար ու մենք տնից դուրս էինք գալիս: Ես իմացել եմ, որ կողմ ուզեմ՝ կգնամ, որ ձորն ուզեմ կիջնեմ, որ սարն ուզեմ կբարձրանամ: Մենք ապրել ենք քաղաքի ծայրամասում, որտեղ սարեր ու ձորեր էին: Ժամերով անհետանում էինք: Ես գալիս էի տուն, մայրս ասում էր՝ լա՞վ ես, սովա՞ծ ես:
Հիմա ես մտածում եմ իմ ու որդուս՝ Հայկի հարաբերությունների մասին: Տաքսին պատվիրում եմ, զանգում հարցնում եմ՝ նստե՞լ ես, հետո իջնում է՝ զանգում հարցնում եմ՝ հասե՞լ ես»,- Deep Parenting փոդքասթի շրջանակներում՝ խոսելով հայր և որդի հարաբերության և արգելքների մասին, պատմել է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը:











