Տիմատիի և Վալենտինա Իվանովայի նորածին դստեր առաջին լուսանկարները

16:55 • 11.08.25

Ռեփեր Տիմատին Ինստագրամում հրապարակել է իր և Վալենտինա Իվանովայի նորածին դստեր առաջին լուսանկարները։

Փոքրիկին անվանակոչել են Էմմա:

Նշենք, որ օրերս 31-ամյա Վալենտինա Իվանովան, ով երեխա է ունեցել իր ընկերոջից՝ Տիմատիից, ըստ ռուսական լրատվամիջոցների՝ խոսել է ամուսնության մասին։

Իր սոցիալական ցանցերում նա պատասխանել է բաժանորդներից մեկի հարցին, թե ինչու պետք է երեխաներ ունենալ ամուսնությունից դուրս. «Ամուսնությունը որևէ երաշխիք տալի՞ս է։ Ո՛չ ամուսնությունը, ո՛չ էլ երեխաները չեն պաշտպանի ձեզ բաժանումից», - գրել է մոդելը։

Հիշեցնենք, որ Տիմատին արդեն ունի երկու երեխա՝ դուստր՝ Ալիսան Ալյոնա Շիշկովայից և որդի՝ Ռատմիրը՝ Անաստասիա Ռեշետովայից։ Միևնույն ժամանակ, արտիստը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել։

Տիմատիի և Վալենտինա Իվանովայի նորածին դստեր առաջին լուսանկարները