Առաջին անգամ բացվեցին Երևանի կրկեսի նորացված շենքի դռները․ Tert.amLife-ի ֆոտոշարքը

23:19 • 18.08.25

Այսօր «Տաշիր Արենա»-ն կազմակերպել էր «Երեխաները երեխաների համար» բարեգործական մանկական երեկո, որի ընթացքում առաջին անգամ  բացվեցին Երևանի կրկեսի նորացված շենքի դռները: Համերգը տեղի ունեցավ կրկեսի ոչ պաշտոնական բացման շրջանակում՝։

Ավելի քան 1200 երեխա ամբողջ Հայաստանից՝ Վանաձորից, Շիրակից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից, Երևանից և այլ քաղաքներից, առաջին անգամ տեսան վերանորոգված արենան։ Նրանց թվում էին բազմազավակ ընտանիքների երեխաներ, արցախցի ընտանիքներ, հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների երեխաներ և ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաներ։

Ներկայացնում ենք  Tert.amLife-ի ֆոտոշարքը։

 

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Առաջին անգամ բացվեցին Երևանի կրկեսի նորացված շենքի դռները․ Tert.amLife-ի ֆոտոշարքը