Անջելինա Ջոլին պատրաստվում է լքել ԱՄՆ-ն, երբ երկվորյակները դառնան 18 տարեկան
50-ամյա Անջելինա Ջոլին ԱՄՆ-ում ապրելու ծրագրեր չունի: Դերասանուհին մտադիր է տեղափոխվել արտասահման, հենց որ իր կրտսեր երեխաները՝ Նոքսը և Վիվիենը, դառնան 18 տարեկան, հաղորդում է People-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրեդ Փիթից ամուսնալուծությունից հետո հոլիվուդյան աստղը ստիպված է ապրել Լոս Անջելեսում՝ խնամակալության պայմանագրի պատճառով: Սակայն ամեն ինչ կփոխվի հաջորդ տարի. նախկին ամուսինների երկվորյակները կդառնան 18 տարեկան, և Անջելինան (նրանց և մնացած երեխաների հետ միասին) կկարողանա լքել ԱՄՆ-ն: Դերասանուհին արդեն սկսել է պատրաստվել վաճառել իր պատմական առանձնատունը Լոս Ֆելիսում, որը նա գնել է 2017 թվականին 25 միլիոն դոլարով, որպեսզի երեխաները կարողանան ապրել իրենց հոր տնից «հինգ րոպե» հեռավորության վրա:

Որ երկիր է Ջոլին նախատեսում տեղափոխվել, դեռևս անհայտ է։ Անցյալ տարի The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ ցանկանում է որոշ ժամանակ ապրել Կամբոջայում, որտեղ 2002 թվականին որդեգրել է իր ավագ որդուն՝ Մեդոքսին։ Սա այն վայրն է, որը դերասանուհին համարում է իր տունը։
«Երբ դու մեծ ընտանիք ունես, դու ուզում ես, որ նրանք ունենան գաղտնիություն, խաղաղություն, անվտանգություն։ Ես ունեմ տուն Լոս Անջելեսում, որտեղ մեծացնում եմ իմ երեխաներին, բայց դա բոլորովին նույն վայրը չէ։ Երբ լքեմ Լոս Անջելեսը, ես շատ ժամանակ եմ անցկացնելու Կամբոջայում»։

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միասին էին ավելի քան 10 տարի։ 2016 թվականին՝ հարսանիքից երկու տարի անց, դերասանուհին ամուսնալուծության դիմում ներկայացրեց, որը վերջնականապես հաստատվեց միայն 2024 թվականի վերջին։ Նախկին ամուսիններն ունեն վեց երեխա՝ որդեգրված՝ 24-ամյա Մեդոքսը, 21-ամյա Պաքսը, 20-ամյա Զահարան, ինչպես նաև կենսաբանական՝ 19-ամյա Շայլոն և 17-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը։ Փիթը չի շփվում իր երկու ավագ որդիների հետ։
Ներկայումս 61-ամյա Բրեդ Փիթը հանդիպում է 32-ամյա Ինես դե Ռամոնի հետ, իսկ Անջելինա Ջոլին, ըստ լուրերի, հանդիպում է նաև Ջոնի Դեփի հետ։












