«Անսպասելիորեն հայտնվեցի Վենետիկի կինոփառատոնի սրտում». Լոբոդայի ֆոտոշարքը Իտալիայից
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան իր ֆեյսբուքյան էջում նոր ֆոտոշարք է հրապարակել: Երգչուհին պատմել է, թե ինչպես է հայտնվել Վենետիկի կինոփառատոնում:
«Ինձ համար անսպասելիորեն հայտնվեցի Վենետիկի կինոփառատոնի սրտում:
Դիտեցի «Մայրիկ, հայրիկ, քույր, եղբայր» ֆիլմը՝ ոչ այնքան ընտանիքի, որքան մեր մասին։ Ֆիլմը մեր լսված լինելու ծարավի մասին է, նույնիսկ, եթե մենք խոսում ենք տարբեր լեզուներով։
Եվ նույն այդ լեգենդար դահլիճ գնալու ճանապարհին ես հասցրեցի մի քանի գեղեցիկ կադրեր անել՝ որպես փառատոնի, ամռան, Իտալիայի և իմ ոգեշնչված «ես»-ի հիշողություն։
Թվում է, թե ես նոր ավանդույթ եմ գտել»,- գրել է երգչուհին:
Հիշեցնենք՝ 2021 թվականին լուրեր տարածվեցին, որ Լոբոդան սիրավեպ ունի ազգությամբ հայ 50-ամյա Արթուր Գրանցի հետ, ով Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում։
Նա այդ մասին ասել էր Մաշա Եֆրոսինինային տված հարցազրույցում։ Լոբոդան նշել էր, որ ինքն ու սիրեցյալը չեն թաքցնում իրենց հարաբերությունները, ապրում են սովորական կյանքով, զբոսնում են, ռեստորաններ գնում։ Բայց զույգն իրեն լիովին ազատ է զգում միայն Եվրոպայում։ Երգչուհու խոսքով՝ իր բոյֆրենդը բազմիցս նշել է, որ աստղի հետ դժվար է ապրել։
Ավելի ուշ, սակայն, գործարարը հայտարարեց, որ Լոբոդայի հետ կապ չունի։
























