«Շնորհավոր, իմ սեր». Արմեն Էլբակյանի շնորհավորանքը՝ Աննա Էլբակյանին
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Տարեդարձի առթիվ նրան շնորհավորել է դուստրը՝ Լիլի Էլբակյանը: Նա Ինստագրամում մայրիկի հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.
«Բոլորը ունեն մամա , ես ունեմ տաղանդավոր Աննա էլբակյան, համ մամա , համ Երևանի սիրուն աղջիկ , համ դերասանուհի , համ ընկեր , համ հանճարեղ տատիկ, համ էլ հասցնում է լինի բոլորիս Աննա էլբակյանը ... Ծնունդդ շնորհավոր, մամ ... Ինձ թվում է, երբ Աստված քեզ ստեղծեց սիրահարվեց իր ստեղծածին: Ես ու մենք ու քաղաքը ու Աստված սիրում է քեզ շատ»:
Աննա Էլբակյանին շնորհավորել է նրա ամուսինը՝ Արմեն Էլբակյանը:
«Շնորհավոր, իմ սեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:














