Ջեյ Լոն Բեն Աֆլեքի 13-ամյա որդու հետ գնումների է գնացել
Նախկին ամուսիններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը շարունակում են պահպանել շփումը։ Պապարացիները Լոպեսին նկատել են Աֆլեքի 13-ամյա որդու՝ Սեմյուելի հետ գնումներ կատարելիս. նա օգնում էր տղային հագուստ և կոշիկ ընտրել: Ջեյ Լոյի դուստրը՝ Էմմին, նույնպես նրանց հետ զբոսանքի է գնացել Բևեռլի Հիլզում:
Գնումներից հետո խումբը գնացել է ճաշելու: Ի դեպ, սա առաջին նման դեպքը չէ: Վերջին անգամ Լոպեսը Սեմյուելի հետ ժամանակ է անցկացրել 2024 թվականի օգոստոսին: Գրում է Starhit-ը:

Լոպեսը վերջերս մեծ խոստովանություն է արել։ Իր եվրոպական շրջագայության համերգի ժամանակ երգչուհին նկատել է մի ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Ջեյ Լո, կամուսնանաս ինձ հետ» և կատակել. «Կարծում եմ՝ ես վերջացրի դա։ Ես արդեն մի քանի անգամ փորձել եմ»։

Երգչուհին արդեն չորս անգամ ամուսնացած է եղել։ 1997-ից 1998 թվականներին Լոպեսն ամուսնացած է եղել դերասան Օհանի Նոայի հետ։ 2001 թվականին նա ամուսնացել է պարուսույց Քրիս Ջադի հետ, սակայն նրանց միությունը խզվել է 2003 թվականին։ Ամենաերկար ամուսնությունը երգիչ Մարկ Էնթոնիի հետ 10 տարվա ամուսնությունն էր, ում հետ ամուսնությունից արտիստն ունի երկու երկվորյակ երեխա։
2022 թվականին Ջեյ Լոն միավորվել է Բեն Աֆլեքի հետ, սակայն նրանց ամուսնությունը տևել է ընդամենը երկու տարի՝ 2024 թվականի ամռանը նրանք պաշտոնապես բաժանվել են։ Հետաքրքիր է, որ նման արդյունքը վաղուց կանխատեսել էր երգչուհու առաջին ամուսինը՝ Օհանի Նոան, վստահեցնելով, որ Լոպեսը արագ կհեռանա ռեժիսորից։

«Ես նրան և Բենին մաղթում եմ ամենայն բարիք, բայց չեմ կարծում, որ նրանց ամուսնությունը երկար կտևի։ Ջենը սիրում է սիրահարվել, բայց նա նշանվել է վեց անգամ։ Բենը նրա չորրորդ ամուսինն է։ Ես առաջին ամուսինն էի, և նա ասաց ինձ, որ ես նրա կյանքի սերն եմ: Երբ մեր հարսանիքի գիշերը մենք անկողնում պառկած էինք, նա ինձ ասաց, որ մենք հավերժ միասին կլինենք», - նշել էր երգչուհու նախկին ամուսինը:












