«Arm Squid խաղեր». նոր ռեալիթի շոու՝ Արմենիա TV-ի եթերում. հաղթողը կստանա 2 միլիոն դրամ

16:14 • 17.09.25

Արմենիա հեռուստաընկերության եթերում շուտով կմեկնարկի նոր ռեալիթի մեգաշոու՝ «Arm Squid խաղեր», որը խոստանում է լինել լարված ու հետաքրքիր:  Նախագծին մասնակցում են 50-ից ավելի մասնակիցներ, որոնց սպասվում է էքստրիմի մեծ չափաբաժին. անսպասելի փորձություններ թե՛ հոգեբանական, թե՛ տեխնիկական առումով:

«Մասնակիցները հիմնականում ինֆլյուենսերներ, դերասաններ, բլոգերներ, մարզիկներ և մի քանի ոչ հայտնի մասնակիցներ են, որոնք հաղթել են քասթինգը: Խաղի վերջում հաղթողը ստանալու է 2 միլիոն դրամ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր, շոումեն Արամ Մելիքյանն, ով վարելու է «Arm Squid խաղեր»-ը: 

Հայտնի մասնակիցների թվում են դերաանուհի Մարիամ Ալեքսանայանը, բլոգեր, դերասանուհի Նանո Քալաշյանը, ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, երգիչ Գևորգ Մկրտչյանը, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը, ինֆլյուենսեր Ռաֆիկ Համբարձումյանը և այլք:

«Քանի որ ռեալիքթի շոու է, լինելու են խաղեր, ինտրիգներ, խաղարկություններ ու քվեարկություն: Հաղթելու է լավագույն դիմադրողականություն և էներգետիկա ունեցող, ամենահամբերատար մասնակիցը:

Հեռուստադիտողը ունենալու է ֆանտաստիկ  էմոցիաներ, մենք դա խոստանում ենք»,- նշեց Արամ Մելիքյանն ու բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց:

«Arm Squid խաղեր» ռեալիթի շոուն եթերում կլինի սեպտեմբերի 20-ից: