Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը բաժանվել են

15:08 • 19.09.25

Դերասանուհի Մոնիկա Բելուչին և հոլիվուդյան ռեժիսոր Թիմ Բարթոնը հայտարարել են իրենց բաժանման մասին, հաղորդում է AFP-ն, փոխանցում է kommersant.ru-ն:

Համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ ավարտում են իրենց սիրավեպը՝ «մեծ հարգանքով և միմյանց նկատմամբ խորը մտահոգությամբ»։

Մոնիկա Բելուչին պաշտոնապես հայտարարեց ռեժիսորի հետ իր սիրավեպի մասին 2023 թվականի հունիսին։

Հիշեցնենք՝ Մոնիկա Բելուչիի և Թիմ Բարթոնի հարաբերությունների մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ֆրանսիական Paris Match թերթը շապիկին աստղերի ժամադրությունից լուսանկար էր հրապարակել։ Իսկ շուտով համացանցում հայտնվեցին կադրեր, որտեղ նրանք համբուրվում են։ Զույգի սիրավեպը տևեց 3 տարի: 

Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը բաժանվել են