«Ֆեստիվառ»-ն ամփոփվեց Արմավիրում

12:53 • 22.09.25

Արմավիրում ավարտվեց «Ֆեստիվառ»-ի այս տարվա երրորդ և եզրափակիչ տոնական համերգը։

«Ֆեստիվառ»-ը նպատակ ունի զարգացնել մարզերում մշակութային կյանքը և ստեղծել տոնական մթնոլորտ բոլորի համար, այն ևս մեկ անգամ համախմբեց տասնյակ հազարավոր մարդկանց երաժշտության ու միասնականության շուրջ։

Բեմում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու հայ արտիստները՝ Սոնա Ռուբենյանն ու Գարիկը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, «Նեմրա» ռոք խումբը, Իվետա Մուկուչյանը, Բրյունետը և այլք: Երեկոն վարում էին Լուսինե Թովմասյանն ու Ռուբեն Մուրադյանը: 

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ: 

«Ֆեստիվառ»-ն ամփոփվեց Արմավիրում