Կյանքից հեռացել է Կլաուդիա Կարդինալեն՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի Արաքսին
87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի Արաքսին: Նա ծնվել է 1938 թվականի ապրիլի 15-ին Թունիսում և եղել է իտալական ու միջազգային կինոյի ամենամեծ խորհրդանիշներից մեկը։
Դերասանուհին հանդիսատեսին հայտնի դարձավ «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960) և Լուչինո Վիսկոնտիի «Գեպարդը» (1963) Ալեն Դելոնի հետ միասին, Ֆեդերիկո Ֆելլինիի «Ութուկես» (1963) և Սերխիո Լեոնեի «Մեկ անգամ Արևմուտքում» (1968) ֆիլմերով:














