«Դու իմ ուղեկիցն ես, մխիթարողը և ընկերը». Մենչի կնոջ շնորհավորանքը՝ նրա 50-ամյակի առթիվ
Այսօր պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ծննդյան 50-ամյակն է: Այդ առիթով Մենչն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ դարձել է 50 տարեկան: Նրան սոցցանցի իր էջերում շնորհավորել է կինը՝ Քրիստինան, ով ամուսնու հետ համատեղ տեսանյութ է հրապարակել:
«Ծնունդդ շնորհավոր.
Դու իմ ուղեկիցն ես, մխիթարողը և ընկերը։ Ես շատ երջանիկ եմ, որ ընդմիշտ ունեմ քեզ որպես ամուսին»,- տեսանյութին կից գրել է Մենչի կինը:











