«Լավագույն բանն է, որ երբևէ պատահել է ինձ հետ». Ջենիֆեր Լոպեսը՝ Բեն Աֆլեքից ամուսնալուծվելու մասին

13:27 • 29.09.25

56-ամյա Ջենիֆեր Լոպեսն անկեղծորեն խոսել է 53-ամյա դերասանից՝  Բեն Աֆլեքից բաժանվելու մասին: Երգչուհին նշել է, որ ամուսնալուծությունը դրական ազդեցություն է ունեցել իր վրա:

Հոլիվուդյան դերասանուհին ամուսնուց ամուսնալուծության դիմում է ներկայացրել անցյալ օգոստոսին՝ իրենց ամուսնության երկրորդ տարեդարձի օրը՝ նշելով անհաշտելի տարաձայնությունները:

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը ամուսնալուծվել են այս տարվա սկզբին: Նա CBS News Sunday Morning-ում հաղորդավար Լի Քոուենին պատմել է այն դժվարին ժամանակաշրջանի մասին, որը նա ապրել է երկակի Օսկարի դափնեկիրից բաժանվելուց հետո։

«Ամուսնալուծությունը ամենալավ բանն էր, որ երբևէ պատահել է իր հետ, քանի որ այն օգնել է իրեն դառնալ ավելի անկախ և ինքնագիտակից»,- նշել է Ջեյ Լոն:

Նա ջերմությամբ է հիշում իր նախկին ամուսնուն, ով ջատագովել էր «Սարդ-կնոջ ​​համբույրը» Բրոդվեյի մյուզիքլի կինոադապտացիան և իրեն հնարավորություն տվել աշխատել դրա վրա։ «Ֆիլմը չէր նկարահանվի, եթե Բենը և Artist Equity-ն չլինեին։ Ես միշտ շնորհակալ կլինեմ նրան դրա համար։ Ես նրան ասացի, որ սա այն դերն է, որի համար ես ծնվել եմ, և որ ուզում եմ խաղալ այն, և նա ասաց. «Լավ»։ Բենը օգնեց ինձ իրականացնել իմ երազանքը», - հավելել է երգչուհին։

 Լոպեսն ու Աֆլեքը հանդիպել են 2000-ականների սկզբին։ 2022 թվականի հուլիսին նրանք փոքրիկ արարողություն անցկացրեցին Լաս Վեգասում՝ իրենց երեխաների ներկայությամբ, իսկ օգոստոսին՝ շքեղ տոնակատարություն կազմակերպեցին ընտանիքի, ընկերների և գործընկերների համար։

«Լավագույն բանն է, որ երբևէ պատահել է ինձ հետ». Ջենիֆեր Լոպեսը՝ Բեն Աֆլեքից ամուսնալուծվելու մասին