«Երկու աստղ»-ի եզրափակիչ փուլում հաղթողը կընտրվի քվեարկությամբ. մանրամասներ

13:59 • 27.06.25

Հունիսի 28-ին տեղի կունենա «Երկու աստղ» մեգանախագծի եզրափակիչ փուլը: Վիճակահանությամբ պարզ են դարձել մասնակիցների հերթական համարները: 

Եզրափակիչ փուլում հաղթողը կընտրվի քվեարկությամբ: 

Քվեարկությունը կմեկնարկի ուղիղ եթերի սկզբից։ Քվեարկելու համար անհրաժեշտ կլինի ուղարկել հաղորդագրություն 1004 կարճ համարին՝ նշելով նախընտրած դուետի երկնիշ համարը:

Մեկ SMS հաղորդագրության արժեքը 150 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Մեկ հեռախոսահամարից կարող եք քվեարկել առավելագույնը 5 անգամ:

Քվեարկել կարող եք միայն Հայաստանից: